Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, որում անդրադառնում է իր դեմ կատարված մահափորձի պատճառներին և հանրությանը կոչ անում սթափվել:

Միաժամանակ` թեկնածուն քարոզարշավի վերջին օրը՝ փետրվարի 16-ին` ժամը 17:30-ին, Երևանի Ազատության հրապարակում հրավիրում է եզրափակիչ հանրահավաքի։