«Իմ գնահատմամբ՝ հակառակորդի կենդանի ուժի կորուստները երկու անգամ ավելի շատ են, քան՝ մերը»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ այժմ հայակական կողմն ունի հստակեցման խնդիր անհետ կորածների և գերիների առումով. «Անհետ կորածների և գերիների մասով տարբեր թվեր են հնչում. 60-150 հոգի գերիների մասին է խոսքը, անհետ կորածների մասով էլ են տարբեր թվեր շրջանառվում: Ինձ թվում է՝ այդ հարցերն ինչքան հնարավոր է կարճ ժամկետում պետք է հստակեցվեն և հրապարակվեն բոլոր տվյալները»,- ասաց Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: