Hraparak.am-ը գրել է.  17 ընդդիմադիր ուժերի՝ վարչապետի պաշտոնի թեկնածուն ԱԺՄ կուսակցության առաջնորդ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

Մենք փորձեցինք Վազգեն Մանուկյանից ճշտել, թե արդյոք արդեն տվե՞լ է իր համաձայնությունը, նրա մամուլի խոսնակն ասաց, որ այսօր՝ ժամը 15.00-ից հետո տեղի է ունենալու նիստ,որից հետո Վազգեն Մանուկյանը հանդես կգա հայտարարությամբ, որի մեջ, ըստ խոսնակի, կլինեն բոլոր հարցերի պատասխանները։


Նա նաև նշեց, որ մինչև շաբաթ օրը Մազգեն Մանուկյանը մամուլին մեկնաբանություններ չի տա ։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15.00-ին, Ազատության հրապարակում ընդդիմությունը նշանակել է հանրահավաք։