«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 12-ին Ռուսաստանի Սահմանադրության օրվա առիթով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը և Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը նոյեմբերի 10-ին ադրբեջանական կողմի խոցված ռուսական ուղղաթիռի անկման վայրում տեղադրելու են հուշաքար զոհված ռուս զինծառայողների հիշատակին։
Հուշաքարի բացմանը հրավիրված են Հայաստանի իշխանության, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: