Ռուսաստանի Պնախարարությունը Լեռնային Ղարաբաղում հավելյալ բուժկետեր է բացել։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Դրանք թվով երեքն են եւ գտնվում են Լաչինի միջանցքում, Խոջալիում եւ Ստեփանակերտում։
Բուժկետերը հագեցած են ժամանակակից բուժսարքավորումներով, որտեղ աշխատում են տարբեր մասնագիտացումներ ունեցող բժիշկներ։ Կա նաեւ հոգեբանական ծառայություն։