Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր` օգոստոսի 5-ին նշում է ծննդյան 39-ամյակը:
Այս առթիվ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Բերեզովսկուն:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկուն, մաղթում քաջ առողջություն և անսպառ ուժ ու եռանդ՝ ի նպաստ հայկական ֆուտբոլի»: