Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպեցին ԳՇ ներկայացուցիչ Սամվել Ասատրյանի հետ: Քիչ առաջ Ասատրյանը դուրս եկավ հանդիպումից և շտապեց մեքենան՝ խուսափելով պատասխանել լրագրողների հարցերին: Վերջինները հարցրեցին` արդյո՞ք որոնողական աշխատանքները Զանգելանի տարածքում սկսվել են: «Ինչ պետք էր՝ ես ծնողներին ասացի»,- հակիրճ պատասխանեց նա՝ նշելով, որ որոնողական աշխատանքների վերաբերյալ տեղեկություն չի կարող տալ: «Արդյունքները կիմանաք»,- հավելեց Ասատրյանը:
«Ինչ պետք էր՝ ես ծնողներին ասացի». ԳՇ ներկայացուցիչ
