Իրանի ռազմածովային նավատորմը տարածաշրջանի ջրերում կոշտ կերպով կդիմակայի ամերիկյան ուժերին: Այս մասին հայտարարել է փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին եւ նախազգուշացրել, որ ԻՀՊԿ-ն միջոցներ կձեռնարկի, եթե թշնամին խախտի տարածաշրջանային անվտանգությունը, փոխանցում է Tasnim-ը:
Հրամանատարը հավելել է, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն տարածաշրջանի ջրերում լրջորեն կդիմակայի ամերիկյան ուժերին: Նա նաեւ շեշտել է, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա որեւիցե վնաս հասցնել երկրի նավագնացության ճյուղին՝ ընդգծելով Պարսից ծոցում եւ հեռավոր ջրերում կայուն անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ն ավելի վաղ Լուիզիանայից Մերձավոր Արեւելք էր ուղարկել երկու B-52H ռմբակոծիչ:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ ռմբակոծիչները կատարել են անվայրէջք թռիչք Բարքսդեյլի ՌՕՈՒ բազայից Եվրոպայով, այնուհետեեեւ Պարսից ծոցով: