«Առնվազն 3 տարի Ադրբեջանը պատերազմ չի սկսի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց` քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Վերջինիս կարծիքով, Ադրբեջանը պատերազմի չի սկսի, քանի որ նրանք պատրաստ չեն, իսկ մենք պատրաստ ենք:
«Եթե չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ` հաստատ Ադրբեջանը չի սկսի ձեռնարկել պատերազմական գործունեություն, իսկ վերջին զարգաcումները Տավուշի մարզի սահամանագծին՝ դրանով նրանք ներքին խնդիրներ են լուծում»,-ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ փետրվարի12-ին ուժգին գնդակոծության են ենթարկվել Տավուշի մարզի Չինարի և Մովսես սահմանամերձ գյուղերը:
Շահնազարյանի կարծիքով, մենք պետք է հասկանանք, որ այդ քայլով նրանք ցանկանում են ցույց տալ, որ հակասություն կա ոչ թե Ադրբեջանի հանրապետության և Արցախի հանրապետության միջև, այլ Ադրբեջանի և Հայաստանի:Եվ նրանց սադրիչ գործողությունները սրվում են առանց բացառության այն ժամամնանկ, երբ դրսից հյուրեր ենք ունենում մեր երկրում: Օրինակ անցած տարի հունիսի 4-ից 8-ը գրեթե պատրերազմ էր սլսբում, որի ժամանակ մենք տվեցինք 4 զոհ, իսկ Ադրբեջանը 47 զոհ,գումարած վիրավորներ:
«Այսօր այն ինչ կատարվում է սահամանամերձ գյուղերում`դրանով նրանք կարգավորում են իրենց ներքին խնդիրները, մասնավորոպես` հասարակական ապստամբությունների, Ակրամ Այլիսի հրատարակած հայերին վերաբերվող գրքի շուրջ խառաշփոթ ստեղծելով»,-ասաց քաղաքագետը: