Հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակին հրավիրել են ՌԴ քննչական կոմիտե Պետդումայի պատգամավորներ Ելենա Միզուլինային և Օլգա Բատալինային վիրավորելու գործով: Այդ մասին անձամբ Սոբչակը Twitter-ի  իր միկրաբլոգում գրել է .« Ավելի լավ է ես «անտառ» գողանայի, քան Միզուլինայի համար տառապեի»` նկատի ունենալով «Կիրովլեսի» գործը, որի համաձայն դատապարտվել է Ալեքսեյ Նավալնին:

Թե ինչ կարգավիճակով է Սոբչակը հրավիրվել քննիչների մոտ զրույցի դեռևս պարզ չէ:

Քսենիա Սոբչակը իր Twitter-ում բազմիցս հիշատակել է Ելենա Միզուլինային: Մասնավորապես նա արձագանքել էր մտացածին նորությունը այն մասին, որի համաձայն պատգամավորը առաջարկում է արգելել օրալ սեքսը:

Հուլիսի 29-ին հայտնի էր դարձել «զրպարտություն» և «վիրավորանք իշխանության ներկայացուցիչներին» հոդվածներով քրեական գործ: Գործը հարուցվել է անհայտ անձանց նկատմամբ Միզուլինայի և Բատալինայի հայտարարությամբ: Նրանց բողոքի մեջ նշված է, որ սեռական փոքրամասնությունների ակտիվիստ Նիկոլայ Ալեքսեևը սոցցանցերում հրապարակել է վիրավորական մեկնաբանություններ: Պատգամավորներին արդեն ճանաչվել են տուժած կողմ և հարցաքննվել են: Նիկոլայ Ալեքսեևին արդեն հրավիրել են ՌԴ քննչական կոմիտե: Բացի նա, ինչպես հայտարարում է քննչական կոմիտեն, հարցաքննության են հրավիրվել նաև այլ անձինք (որոնց անունները քննիչները չեն նշում): Ալեքսեևը նշել է, որ չի ստացել պաշտոնական ծանուցագիր:Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: 

Ելենա Միզուլինան անչափահասների մոտ հոմոսեքսուալ բնույթի քարոզը արգելող օրենքի հեղինակներից մեկն է: Հոմոսեքսուալների և գետերոսեքսուալների համարժեքության պնդման համար սահմանված է տուգանք: