Համացանցի դրբեջանական տիրույթում հրապարակված այս տեսանյութում ամենայն հավանականությամբ Խծաբերդի պաշտպան հայ զինծառայողներն են: Տեսանյութում պատկերված է նրանց գերեվարման պահը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում շրջափակման մեջ ընկած հայ զինվորների կարգավիճակն անհայտ է: Խոսքը պաշտպանության բանակ զորակոչված 9 պահեստազորայինի մասին է: Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը հայտնել է, որ վերջին անգամ նրանց հետ կապ հաստատելիս նրանք հայտնել են, որ ունեն մեկ վիրավոր: