Պատվաստումից հետո կարելի է վարակվել կորոնավիրուսով պատվաստանյութի երկրորդ դեղաչափն առաջինից 3 շաբաթ անց չստանալու դեպքում: Նման կարծիք «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է իմունոլոգ Պոլինա Ստեպենսկայան (Իսրայել):
Նրա խոսքով` կորոնավիրուսային վարակից պաշտպանություն ստանալու համար անհրաժեշտ է երկու անգամ պատվաստել, բայց այս հարցում մնում է ապավինել քաղաքացիների ինքնագիտակցությանը:
«Եթե երկրորդ մասը չանել, կոլեկտիվ իմունիտետը շատ ավելի վատը կլինի: Բայց հնարավոր է, որ այդ կոնկրետ մարդու համար նորմալ իմունիտետ եւս չի լինի»,- ասել է մասնագետը:
Նրա խոսքով` շատ երկրներում քաղաքացիների ծանուցման էլեկտրոնային համակարգ կգործի: Գիտակից հիվանդներն առաց այդ էլ չեն մոռանա երկրորդ անգամ գալ, իսկ նրանց, ով չի ցանկանում, չեն օգնի նույնիսկ ծանուցումները: Ըստ Ստեպենսկայայի` մարդկանց անհրաժեշտ է բացատրել վերապատվաստման անհրաժեշտությունը` ավելի լավ իմունիտետ ստանալու համար: