Տելեգրամի «Armenian Military Portal» ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ կապանցի կամավորականները բանակցություններ են վարել ռուսական զինված ուժերի այն ներկայացուցիչների հետ, որոնք տեղակայված են Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանագծում (այսինքն, Կուբաթլուի և Զանգելանի հայկական ուժերի դիրքերից մի քանի կիլոմետր արևմուտք, հատվածը քարտեզի վրա նշված է դեղինով):

Ռուսները նախազգուշացրել են, որ ադրբեջանցիները մի քանի օրվա ընթացքում հարձակվելու են, ընդ որում, ռուս զինվորականները չեն խառնվելու: Սակայն նրանք նաև նշել են, որ եթե հայերը պահեն այդ տարածքները, ապա լիակատար իրավունք կունենան այնտեղ հաստատվելու: