«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներսում քննարկվում է անհնազանդ ու քաղաքական ավելորդ ակտիվություն դրսևորող համայնքապետերին պատժելու հարցը:


Շատերը համարում են, որ նրանց լռեցնելու տարբերակ կարող է լինել կառավարության կողմից անվստահություն հայտնելը կամ քրեական գործերի հարուցման միջոցով հրաժարական պարտադրելը: Սակայն դա կարող է տեղի ունենալ միայն քաղաքական իրավիճակի կայունացման դեպքում, քանի որ այս պահին նման կտրուկ միջոցները կարող են հանգեցնել հակառակ արդյունքի, մասնավորապես նրանց դրդել ավելի ակտիվ հակաիշխանական գործունեության»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: