«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։ Նկատի է ունեցել այն, որ հայտնի հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը դավաճանական է որակել փաստաթուղթը և ասել, որ ինքը տեղյակ չի եղել այդ մասին։

Ավելին․ Արայիկ Հարությունյանն այնքան վրդովված է Բաբայանի պահվածքից, որ մտերիմների մոտ անկեղծացել է, թե գլուխը մի քիչ թեթևանա, Սյամոյով դեռ կզբաղվի, անկախ նրանից՝ պաշտոնի կլինի, թե ոչ։ Ինչ վերաբերում է նախօրեի ուղերձին, ապա Արցախում սպասում էին, որ դա ավելի հստակ է լինելու։ Մոտ մեկ ամիս է՝ քննարկում են նրա հրաժարականի հարցը և անգամ ստիպում են զանգել Փաշինյանին և առաջարկել՝ «երկուսով հրաժարական տանք, հեռանանք»։

Մանրամասները` թերթի համարում: