Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ), Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթեց ՝ 9։1 հաշվով:
Կայացած պարգևատրման արարողության ընթացքում հնչեց ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով:
Նշենք, որ երրորդ հորիզոնականը զբաղեցրել էր ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը, ում սոցիալական ցանցերի էջերը միշտ ողողված էին հայատյաց գրառումներով:
Պատերազմի օրերին, նա մեծ հրճվանքով տարածում էր զոհված հայ զինվորների լուսանկարները և ծաղրում նրանց:
Այսօր նա ստիպված էր պատվանդանի ավելի ցածր դիրքում կանգնել և լսել Հայաստանի օրհներգը, որը հնչում էր մեր ըմբիշի պատվին:
Հատկանշական է, որ ադրբեջանցին խախտեց մարզական բոլոր օրենքները և չներկայացավ պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին:
Տեսանյութը դիտեք ՝ այստեղ.