«Հաշվի առնելով, որ ձմեռ է, եղանակային անբարենպաստ պայմաններ են, ենթակառուցվածքները բացակայում են և խնդիրներից զերծ մնալու համար դեսպանատունը Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից»,- հայտնում են դեսպանատնից։
Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի։
Որոշումը պայմանավորված է երկու երկրներում կովիդի դեպքերի աճով և Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմով։ Այս մասին Ռիա նովոստիին հայտնել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև Ադրբեջանի քաղաքացիներին կոչ են արել, սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից:
Համաձայն Ադրբեջանի կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալների, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 191,46 հազարի։
Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Ադրբեջանում նախատեսված է սկսել հաջորդ տարվա սկզբին։
Աղբյուր՝ Shantnews