Ասում էր, մամ, որ մա հանամ, ինձ երգով-պարով կթա ղեք… Ասում էի՝ չէ Թաթուլ, ես զգում էի, մեջիցս ինչ-որ բան պահում էր, զգում էի…
Մանկապարտեզում էլ միշտ զինվորական երգերի, միջոցառումների մեջ էր։ Փոքր ժամանակվանից իր մեջ մտած էր հայրենասիրությունը։ Դրանով էր ինքն ապրում։
Ցանկանում էր գնալ Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարան, հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Արցախյան պատերազմում զո հված Թաթուլ Հակոբյանի մայրը՝ Գայանե Բարբարյանն է պատմում որդու ռազմական ուղու մասին:
«Խորհուրդ չտվեցին այդ ժամանակ Մոնթե Մելքոնյան գնար, ասացի չես գնա, Թաթուլ, ոնց էր հուզվել: Ասում էր ինչի եք դուք իմ փոխարեն իմ ճակատագիրը որոշում, լացեց, ասաց ես ուզում եմ գնամ»,- ասաց տիկին Գայանեն:
Մանրամասն՝ տեսանյութում