Եվրոպական տիեզարական գործակալության (ESA) Mars Express միջմոլորակային ավտոմատ կայանը Մարսի մակերևույթին լուսանկարել է մի երևույթ, որը հիշեցնում է հրեշտակի պատկեր՝ աջ կողմում մեծ սիրտ։ Այս մասին հաղորդվում է ESA գործակալության կայքում։
Արտասովոր ձև ունեցող պատկերը գտնվում է Մարսի հարավային բևեռի հատվածում։ Նման պատկեր ստացվել է սառույցի հալման արդյունքում։ Երևույթը տեղի է ունեցել սառույցի սուբլիմացիայի, լեռնային ապարների էրոզիայի և երկնաքարի ընկնելու հաշվին։
Մարսի հարավային բևեռը սովորաբար ծածկված է 1,5 կմ հաստություն ունեցող սառույցով, որի ծավալը 1.6 խորանարդ կմ է, որի շուրջ 12 տոկոսը ջրային սառույց է։ Մնացած հատվածը հիմնականում բաղկացած է «չոր սառույցից» (պինդ ածխածնի երկօքսիդից), որը ձմռանը սառում է մթնոլորտում, այնուհետև ամռանը սուբլիմացիայի է ենթարկվում (պինդ վիճակից վերածվում է գազային վիճակի)։
Մարսի հարավային կիսագնդում այժմ ամառ է։