«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի այն հոդվածում, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կատարելու կամ սպառնալիքի համար:

Գործող օրենքով քրեական պատասխանատվություն էր նախատեսվում, եթե նման բռնություն կատարողը պաշտոնատար անձ է, իսկ կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել նաև ցանկացած քաղաքացու համար:

Նման փոփոխությունը էապես մեծացնում է լրագրողի իրավական պաշտպանությունը և ապահովում խոսքի ու մամուլի ազատության ավելի բարձր աստիճան»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: