«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին աշխատակից Լևոն Խաչատրյանի համար առնվազն զարմանալի է ԱԱԾ քննչական վարչության նախկին ղեկավար, ԱԱԾ պետի կարճաժամկետ պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի վերջին շրջանի քաղաքական ակտիվությունը։


Խաչատրյանը, որը Միքայել Համբարձումյանի թեթև ձեռքով դատապարտվել է երկու տարի ժամկետով ազատազրկման, պնդում է՝ Միքայել Համբարձումյանը համակարգում սովորական կամակատար է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: