«Չգիտեմ ինչի՞ մասին եք դուք հարցնում, տեղյակ չեմ ի՞նչ են ադրբեջանական կողմից հրապարակել, բայց ես չեմ լսել, որ Սևանի ավազանին մոտ այս պահին ադրբեջանցի զինծառայողներ լինեն, - ասում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով քիչ առաջ ադրբեջանական տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութին, որտեղ ադրբեջանական կողմի զինուժից մի քանի տասնյակ զինծառայողներ Սևանի ավազանից մոտ 100 մետր հեռավորության վրա կանգնեցրել են Ադրբեջանի դրոշը և տեղում խրախճանք կազմակերպել։
Նախնական տվյալներով, տեսանյութն արված է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հարևանությամբ,- ես հերքում եմ, նման բան չի կարող լինել, համենայն դեպս ես նման տեղեկություն չունեմ։ Ես հարգում եմ հայկական Զինված ուժերին և վստահ եմ, որ նրանք գերազանց են կատարում իրենց վստահված գործը՝ ամուր և անվտանգ պահելով մեր սահմանը», -ասում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում։