Արա Աբրահամյանն ու Կոստանտին Զատուլինը քննարկում են ստեղծված իրավիճակը:
Քննարկման ժամանակ Զատուլինն ասաց, որ ինքը շատ նամակներ է ստանում հայերից, ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ այլ երկրներից:
Նամակներ ուղարկողներն իրեն առաջարկում են լինել Հայաստանի վարչապետ, նահանգապետ և այլն:
Զատուլինը նաև կատակեց իր՝ հայ չլինելու թեմայով. «Ես հայ չեմ, դուք ինձ կներեք, բայց դա փաստ է»:
«Որտեղից գիտեք»,-իր հերթին կատակեց Աբրահամյանը:
«Որքանով ես գիտեմ, ես կազակ եմ՝ Դոնից»,-ասաց նա՝ հավելելով, որ հայ ժողովրդին սիրելու համար պարտադիր չէ լինել հայ: