Մարտական գործողությունների Մատաղիսի, Թալիշի, Հադրութի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Զանգելանի ուղղություններում»-հայտնել է Թադևոսյանը:


Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում առայսօր հայտնաբերվել է 1073 զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյուններ,ինչպես նաև մարտական գործողությունների վայրերից ողջ են գտնվել 7 զինծառայող և 2 քաղաքացիական անձ: