Մինչ այժմ ձեռքերը կորցրած զինծառայողներին պետպատվերի շրջանակներում ձեռքի պրոթեզներ էին տեղադրում, որոնք շատ մեծ ֆունկցիոնալություն չունեն եւ ավելի շատ գեղագիտական ​​նշանակություն ունեն: Իսկ այժմ նոր ծրագրի շրջանակներում արցախյան պատերազմում ձեռքերը կորցրած տղաները կստանան ամենաժամանակակից բիոնային պրոթեզները, որոնք նրանք կարող են շարժել, առարկաներ բարձրացնել եւ նույնիսկ գրել:

Ծրագիրն իրականացվելու է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնում` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Մկրտչյանի նախաձեռնությամբ: Նման պրոթեզներ արտադրող իսլանդական աշխարհահռչակ Ossur ընկերության հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կենտրոնի տնօրեն Հայկուի Մինասյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բիոնային պրոթեզը կարող է էապես բարելավել անդամահատված ձեռքով մարդու կյանքի որակը` նրա համար նոր հնարավորություններ ստեղծելով եւ նոր գործառույթներ տրամադրելով, որոնք հասարակ պրոթեզները պարզապես չունեն:
«Ֆունկցիոնալ պրոթեզներին սովորելը երկար եւ բարդ գործընթաց է: Բիոնային պրոթեզը պարզապես ձեռք չէ, որը կցվում է կոճղին, եւ վերջ, այն կարելի է օգտագործվել: Տղաները ստիպված կլինեն երկար աշխատել` սովորելու համար, թե ինչպես կառավարել այդ ձեռքը»:

Ձեռքերի բիոնային պրոթեզն արժե մոտ 30-60 000 եվրո. Պրոթեզի գինը կախված է մի շարք գործոններից, այդ թվում` ձեռքի անդամահատման հարտվածից, ձեռքի նյարդերի վիճակից եւ այլն: Հայաստանում նախկինում բիոնային պրոթեզներ չեն տեղադրվել, ուստի ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ մասնագետների վերապատրաստում անցկացնել, ովքեր կաշխատեն հիվանդների հետ եւ կզբաղվեն այդ պրոթեզների սպասարկմամբ:

Հայկուհի Մինասյանի խոսքով` այսօր նման պրոթեզավորման կարիք ունի մոտ 20 տղա: Լավագույն պրոթեզները նախատեսվում են նրանց համար, ովքեր կորցրել են իրենց վարող ձեռքից. պրոթեզը էապես կբարելավի նրանց կյանքի որակը:

Կան նաեւ բազմաթիվ վիրավորներ, ում ոտքերի պրոթեզ է պահանջվում, եւ նրանք այս ծրագրի շրջանակներում եւս «սովորական» չեն լինի. ըստ Հայկուի Մինասյանի` այդ պրոթեզները շատ ավելի լավը կլինեն, քան մինչ այժմ պետպատվերի շրջանակներում տեղադրվածները:

Վերին եւ ստորին վերջույթների պրոթեզների պահանջվող քանակի ձեռքբերման համար մոտ 1.5 միլիոն դոլար կպահանջվի: Ծրագրի իրականացումը հնարավոր կլինի սկսել, երբ այդ գումարը հավաքվի: «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում հիմնադրամը 100.000 դոլար կնվիրաբերի ձեռքերի պրոթեզներ գնելու համար: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մնացած գումարը փորձում են հավաքել նվիրատվությունների օգնությամբ:

Տվյալները նրանց համար, ով ցանկանում է նվիրաբերություն կատարել.

INTERMEDIARY BANK CITIBANK NA, NEW YORK

SWIFT (BIC) CITIUS33

BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN

BENEFICIARY’S BANK SWIFT (BIC) ARMIAM22

BENEFICIARY’S ACCOUNT 1570026278650201

BENEFICIARY’S NAME SUPPORT FOR WOUNDED SOLDIERS AND DISABLED MILTARY