Արցախի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է.
«Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից:
Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:
Նշենք, որ ցուցակում ներառված էր 147 անուն: