ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները, որոնք մոտ են նախագահի աշխատակազմին:

Զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթվա սկզբին: ՌԴ նախագահը եւ Հայաստանի նախկին նախագահը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ վիճակը, անվտանգության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ Երեւանում ներքաղաքական իրավիճակը: Առանձին քննարկվել է Հայաստանի տնտեսական վիճակը: Զրույցը տեւել է գրեթե մեկ ժամ: