«Սովորաբար մենք 5 թուրքալեզու պետությունների մասին գիտենք , սակայն այս անգամ «Մեծն Թուրան»-ի նոր քարտեզը ընդլայնվում է և բացի Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանից և Թուրքիայից , համախմբում է այդ քարտեզը ողջ Հայաստանը, ողջ Վրաստանը , Չինաստանի և Ուկրաինայի որոշ մասեր և Ռուսաստանի բավականին մեծ հատված: » , – այս մասին այսօր « Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարեց հաղորդավար, լրագրող ՝ Արտյոմ Երկանյանը:
«Այս քարտեզը նաև ռուսական հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Վերջերս ռուսական մամուլը բավական ուշադիր է պանթուրքիստական գաղափարախոսության նկատմամբ և մասնավորապես այս քարտեզի հրապարակումը մեկնաբանելով ռուսական «Կռասնայա Վիսնա» պարբերականը գրում է:
Կռեմլը պետք է ուշադիր լինի այս վտանգի նկատմամբ , հաշվի առնելով , որ պանթուրքիստների ուշադրության կենտրոնում էր մերձ Վոլգայի , Հյուսիսային Կովկասի և Սիբիրի տարածքում բնակվող թուրքալեզու խոսացող ժողովուրդները:
Իսկ ԱՊՀ ռազմական համագործակցության շտաբի նախկին գլխավոր հրամանատար գեներալ Լեոնիդ Իվաշովը հարցազրույցում ասել է , որ Թուրքիան բացահայտ շարժվում է դեպի «Մեծ Թուրանի» պրոեկտի իրագործումը:» , – հաղորդել է Արտյոմ Երկանյանը:
Ավելի մանրամասն տեսանյութում.