Մի քանի ամիս առաջ թուրքամետ ռազմական ուժերը Սիրիայի հյուսիս արևմուտքում լայնամասշտաբ հարձակում էին գործել՝ ստիպելով փախուստի դիմել ռուս-սիրիական զորքին:
Նրանց հաջողվել էր մի քանի դիրք գրավել Հալեպի մերձակայքում: Ենթադրվում է, որ այս հարձակման ժամանակ ռուսական ուժերը խոշոր վնասներ են կրել:
Սիրիական ընդդիմության ուժերը հասել էին մինչև ռուսական պայմանագրայինների բազա, որը գտնվում է Հալեպի հյուսիսում: Հաղորդվում է նաև, որ մի քանի ռուս զինվոր է գերի ընկել: