Թուրքիայում, Շանլիուրֆա քաղաքում հայտնաբերվել է հայկական թագավոր Աբգար 5-րդի գերեզմանոցը։ Այս մասին հայտնում է Karar պարբերականը։

Հնագիտական հետազորությունների ընթացքում Ուրֆա պալատում, այժմյան Շանլիուրֆա, հնեաբանները հայտնաբերել են շուրջ 80 վաղ քրիստոնեական դարաշրջանի գերեզմաններ, որոնց մեջ էր նաև թագավոր Աբգար 5-րդի ընտանիքի գերեզմանոցը։ Այդ մասին վկայում է գերեզմանաքարը, որի վրա ասորերենով գրառում կա.

 

«Մեծն թագավոր Աբգար 5-րդ Ուկամա Մաննու, Եդեսայի առաջին քրիստոնիա տիրակալը»։

Բացի այս գերեզմանը զարդարված էր խճանկարով և խաչի նկարներով։ Այստեղ թաղված էր արքայական ընտանիքի 10 անդամ։

Աբգար թագավորը երկու անգամ ղեկավարել է Օսրոյի թագավորությունը Հյուսիսային Միջագետքի հայկական մասում, որի մայրաքաղաքն էր Եդեսան, այժմյան Շանլիուրֆան։ Առաջին անգամ մ․թ․ա 4-րդ տարուց մինչ մ․թ․ 7-րդ տարին, իսկ երկրորդ անգամ՝ մ․թ․ 13-50թթ։

Աբգարը համարվում է առաջին հայոց թագավոր, որը հետևեց Քրիստոսին. 4-րդ դարում Քեսարիայի Եվսեբիոսում, Եդեսիայի արխիվում հայտնաբերվեց մի փաստաթուղթ, որը վկայում է Հիսուսի հետ թագավորի նամակագրության մասին, որի մեջ Աբգարը Քրիստոսին անվանում է «Աստծո Որդի» և խնդրում է նրան բուժվել իրեն:

Աղբյուրhttps://armbest.ru/%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d6%84%d5%ab%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a9%d5%a1%d5%a3%d5%a1%d5%be/?fbclid=IwAR0sgwZV4BH9GOIXv8gTeWVxyuN7-8bCS-RXalSVTdsYfmdKUtdxnPZVjxU