Ամանորի գիշերն Ախալքալաքում սպանություն է տեղի ունեցել։
Tert.am-ի հետ զրույցում տեղի բնակիչ Ա. Կարապետյանը հայտնեց, որ բանավեճ է տեղի ունեցել, ինչին հաջորդել է կրակոցը։
Հարևան Սաթխա գյուղի 33֊ամյա երիտասարդ է սպանվել. վիրավորվել է, տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել»,- ասաց Կարապետյանը։
Հարցին՝ հայտնի է, թե որն է սպանության պատճառը կամ կա կասկածյալ, թե ոչ, Կարապետյանը հայտնեց.
«Իմ տեղեկություններով՝ կա, ոստիկանությունն այս պահին գյուղում է, սպասում ենք պաշտոնական տեղեկություններ»,- ասաց Կարապետյանը։
Նա հայտնեց, որ ենթադրաբար բանավեճի պատճառը, որին հաջորդել է սպանությունը, նախկինում ունեցած հարցերն են եղել։