Ինչպես տեղեկացնում է հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի մամլո ծառայությունը, Թբիլիսիի հայ հասարակական կազմակերպությունները, արձագանքելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կաթողիկոսի կոչին օգնելու Սիրիայում մեր հայրենակիցներին, կազմակերպել են սիրիահայերին օգնելու համար միջոցների հավաքման տարբեր միջոցառումներ:

Բարեգործական ակցիային մասնակցել են նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատունը, վիրահայոց թեմի «Հայրատուն» կենտրոնը, «Դավթյան» մշակույթի տունը, Armenian Art Hall էլեկտրոնային պարբերականը, «Վրաստանի հայկական համայնք» ՀԿ-ն, «Համահայկական խաղերի» միջազգային ասոցիացիայի Վրաստանի մասնաճյուղը, հոգևորական վերնախավը, բիզնեսմեններ, մշակույթի և արվեստի գործիչներ, Թբիլիսիի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հավաքված գումարը 5.000 ԱՄՆ դոլար Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանի կողմից փոխանցվել է Էջմիածին: