Նախ հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության և անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» աշխատանքային քննարկմանը խմբակցության քարտուղար Արման Աբովյանը զանգահարեց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանին:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում այս պահին համայնքում: Հակոբ Արշակյանն ասաց, չափագրումներ են արել GPS-ով, այդ պրոցեսին ներկա են եղել ադրբեջանցիներ, ռուսներ ու Հայաստանի ԱԱԾ-ն: Երբ Շուռնուխի գյուղապետը ԱԱԾ պաշտոնյայից հետաքրքրվել է, թե իր ներկայությունն արդյոք պետք է այդ գործընթացին, վերջինս ասել է՝ ոչ:
Գյուղապետը կոչ արեց պատգամավորներին անել ամեն ինչ, որպեսզի վիճելի համարվող տարածքները չզիջեն: «Խնդրում եմ խորհրդարանին ավելի աչալուրջ լինել, Ռուսաստանի հետ ոնց կարող եք, մի բան արեք, մեր հողը մնա մեր ձեռը»,- ասաց նա:
«Գյուղի հիմնական մայրուղու ձախ մասում է էդ թաղամասը, որը վիճելի տարածքում է, 12 բնակելի տուն կա էդ թաղամասում, էդտեղ է նաև նախկին փոստի շենքը: Թե կոնկրետ որ մասով ինչ է անցելու, չգիտեմ, առայժմ ոչ մի հստակ տեղեկություն չունենք, դեռ քննարկման փուլ է»,- ասաց Հակոբ Արշակյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն ինչ պրծավ` ադրբեջանցիք եկան». Շուռնուխի գյուղապետ: