Համաձայնվեք, որ երբեք չեք մտածել այն մասին, թե ինչպես փողը պահել դրամապանակում: «Կարևորը այն լինի»:
Բայց պարզվում է գոյություն ունի ժամանակով փորձված 5 խորամանկություն, որոնց հետևելով դուք կարող եք էականորեն բազմապատկել ձեր կարողությունը: Դա իրոք աշխատում է:
1. Ամբողջ աշխատավարձը մի ծախսեք մեկ օրում
Եթե դուք ստացել եք ամսվա աշխատավարձը, մի շտապեք այն ամբողջությամբ ծախսել հենց նույն օրը: Թող փողերը «գիշերեն» դրամապանակում:
Սակայն եթե ձեզ մոտ ֆորս մաժորային իրավիճակ է, ապա կարելի է օգտվել բանկային քարտից:
2. Հետևեք կարգուկանոնին
Թղթադրամները դարսեք հերթականությամբ՝ թղթադրամի արժեքի նվազման կարգով, ընդորում այնպես, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը ձեզ «նայի» դիմային կողմից:
Մի ճմրթեք թղթադրամները և մի դարսեք դրանք ինչպես պատահի:
3. Հաշվեք
Իզուր չէ ասված, որ. «փողը սիրում է հաշվել»: Տանից դուրս գալուց վերահաշվեք և հիշեք այն գումարը, որը գտնվում է դրամապանակում:
4. «Հաջողակ դոլար»
Դուք հաստատ դրա մասին լսել եք: Բայց իրականում դա կարող է լինել յուրաքանչյուր այլ «երջանիկ» թղթադրամ:
Բայց ահա թե ինչումն է խնդիրը՝ կարևոր է, որպեսզի թղթադրամի համարի վերջին երկու թիվը համընկնեն ձեր ծննդյան թվի վերջին երկու թվի հետ: Եթե երեք՝ ապա ավելի լավ, չորսը՝ իդեալական է:
Բարդությունը կայանում է նրանում, որ այդպիսի անձնական փողային թալիսման գտնելը չափազանց դժվար է: Այն պետք է ձեզ մոտ գա ինքնուրույն: Այն չի կարելի հատուկ փնտրել (եթե դուք վաճառող եք աշխատում) և վերցնել ընկերոջ դրամապանակից:
Եթե երջանիկ փողը այնուամենայնիվ ընկել է ձեր դրամապանակ՝ մի ծախսեք այն և մի տվեք որևէ մեկի ձեռքը:
5. Անցկացրեք վերստուգում
Դրամապանակից հեռացրեք բոլոր նշումներով թղթերը, տոմսերն ու չեկերը: Այդ կարևոր աքսեսուարը մեկ նշանակություն ունի՝ պահպանել բանկային քարտերն ու փողը:
Մի պահեք հարազատների և ընկերների լուսանկարները: Համարվում է, որ նրանք հատում են փողի հոսքի անհրաժեշտ էներգիան:
Եվ վերջում՝ փողին վերաբերվեք հարգանքով: Նրանք 100%-ով կպատասխանեն փոխադարձ: