«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր գործընթաց է սկսվել՝ ինքնաոչնչացման մրցակցություն:

«Այն թեկնածուների եռյակը, որ կարծես իշխանությունների կողմից գուրգուրվում էին, հիմա սկսել են քննադատել միմյանց:Իշխանությունը հայտնվել է վատ վիճակում, այն սցենարը, որ նրանք մտածել էին, չի լինում: Եթե Հայրիկյանի սիրտը ուշադրություն է ուզում, Բագրատյանը Հայրիկյանի սիրտը կոտրել էիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի սիրտն էլ երկրորդ փուլ է ուզում, դա իշխանություններին ձեռք չի տալիս:Թեկնածուներն իրենց ադեկվատ չեն պահում»,-ասաց նախկին ՀՀ նախագահի թեկնածուն:

Արամ Հարությունյանի խոսքերով հիմա իշխանությունների նյարդային համակարգը խախտված է: