Ռիհաննան,ով ներկայիս պահին գտնվում է իր հայրենիքում Բարբադոսում նկատվել է պապարացիների կողմից Բերքահավաքի օրվան նվիրված դիմակահանդեսի ժամանակ: Երգչուհին ուրախ կերպով քայլում է ազգային երաժշտության ներքո լավագույն ընկերուհի Մելիսա Ֆորդի և թիկնապահների ուղեկցությամբ:
Աստղը ֆոտոխցիկների առջև հանդես է գալիս թանկարժեք քարերով զարդարված բաց լողազգեստով: Այս լողազգեստը աստղի հայրենիքում ազգային կարնավալային հագուստ է համարվում: Երգչուհու կերպարը ամբողջացնում են գլխին դրված փետուրները, ձեռքի զարդարանքները և սպիտակ թևերը մեջքին: Ֆոտոլրագրողների կողմից կատարված լուսանկարներում Ռիհաննան ծիծաղում է, պարում և ողջունում է բոլոր երկրպագուներին: Իսկ լուսանկարներից մեկում Ռիհաննան համբուրում է իր պապիին:
Հիշեցնենք, որ օրերս պապարացիներին հաջողվել էր լուսանկարել 25 ամյա աստղին Բարբադոսում մեկ այլ աչքի ընկնող հագուստով` սպիտակ լողազգեստով օձու կաշվից ներդիրներով և քողով: