Երբ նրանք իմանան Շուշին հանձնելու իրական նպատակը, Ալիևը երկար չի ձգի, քանի որ․․ Պատասխանեք մի հարցի. Ինչի՞ն են պետք Ալիևին խաղաղապահներ, եթե Շուշիից հետո 2 շաբաթվա ընթացքում՝ ինչպես ինքն էր պնդում, կարող էր ամբողջ Արցախին տիրանալ առանց հայերի: Կարո՞ղ էր Հայաստանը հաղթել առանց Ռուսաստանի:

Ինչպե՞ս կարող էր Ռուսաստանը օգնել, եթե վրացական երկինքը փակ է: Այս բոլոր դժվարություններին պատասխանելու մեկ եղանակ կա՝ Տվեք Ալիևին Շուշին և նա երանության մեջ է, քանի որ նա երբեք չէր կարող վերցնել անառիկ Շուշին ու սկսում է վստահել Պուտինին և համաձայնվում խաղաղապահների հետ:

 

Ռուսաստանը մտնում է Արցախ: Նրանք ներս են մտնում, քանի որ Ալիեւը կուլ է տվել Շուշիի խայծը: Եվ ի՞նչ կանի Ալիևը այժմ, երբ նոյեմբերի 15-ին հայերը իրենց զորքերը չհանեն Քարվաճառից, իսկ Պուտինը 15-ին այնտեղ խաղաղապահներ բերի: Ալիևը կասի -Վ․Վ-ին, հայերը հետ չեն կանչում իրենց զո րքերը և խախտում են պայմանավորվածությունները:

Գիտե՞ք, թե Պուտինը ինչ կպատասխանի Լավրովի ձայնով: «Ռուսաստանը մտահոգություն է հայտնում, որ հակամարտության կողմերը չեն հարգում Համաձայնագիրը»:

Պուտինը կասի ՝ լավ, հայերը դուրս չեն գալիս, բայց չեն կր ակում ձեր վրա, ես չեմ կարող նրանց ստիպել, որ ես այդպիսի մանդատ չունեմ: Ի՞նչ է անելու Ալիեվը: Կրակելու՞ է խաղաղապահների վրա՝ իսկապե՞ս։

Բայց հիմա Էրդողանը չի կարողանա օգնել, քանի որ նա «երրորդ ուժն» է, որը նախատեսված չէ համաձայնագրով: Ի՞նչ է մնում Էրդողանի համար: Ինչպե՞ս օգնել եղբայր Իլհամին: Հետաքրքիր պլան: Մենք այն գործնականում կտեսնենք նոյեմբերի 15-ին:

Այս օրերին Ռուսաստանը կհայտարարի Արցախի վրա անթռիչք տարածք: Դա կնշանակի, որ աշխարհի համար՝ խաղաղապահը նման որոշում կայացրեց բոլոր ռազմական օդանավերի և անօդաչու թռչող սարքերի հետ կապված, բացառությամբ խաղաղապահների օդուժի: Ցանկացած ինքնաթիռ կխոցվի առանց նախազգուշացման:

Ես նույնիսկ չէի զարմանա, որ Ռուսաստանը ցուցադրաբար խփի հայկական անօդաչու սարք: Եվ այս ամենը հիմնված է այն մանդատի վրա, որը Ալիևը տվել է Պուտինին՝ կուրացած Շուշիի նվերից: Հիմա նայեք քարտեզին:

Ըստ պայմանագրի ՝ Շուշին մնաց Արցախի կենտրոնում, որը լիովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Ոչ մի ադրբեջանական ռազմական բեռնատար կամ զի նվոր այնտեղ չի մտնի:

 

Եկեք սպասենք 15: Եվ իսկապես կարծո՞ւմ էիք, որ Ալիևն ու Էրդողանը գերազանցեցին Պուտինին: Դե ուրեմն ես ձեզ մեկ այլ օրինակ բերեմ: Թուրքիան ցանկանում էր խափանել խաղաղապահների մուտքը, այդ պատճառով էլ ուղղաթիռ խփեց, որպեսզի ռուսները ադրբեջանցիների պատասխան հարված հասցնեն:

Իրո՞ք կարծում եք, որ Պուտինը վախենում էր Ալիևից՝ իհարկե ոչ, այլապես Ալիևը անմիջապես կհայտարարեր, որ այս պայմաններում Ռուսաստանը չի կարող լինել խաղաղարար: Պուտինը ուղղաթիռով սադրանքը կուլ տվեց ՝ ավելի մեծ ծրագրի համար։ Մի առավոտ արթնանում ենք և կարդում նորությունները.

Անցած գիշեր Շուշիից կրակ են արձակել Ստեփանակերտի ռուս խաղաղապահների վրա: Ի պատասխան՝ ռուս խաղաղապահները ստիպված էին պատասխան կրակ արձակել՝ սադրանքը վերացնելու համար: Եվ հետագա սադրանքներից խուսափելու համար ռուսական հրամանատարությունը խաղաղապահ զորակայան է տեղակայում Շուշիյում՝ Ստեփանակերտում խաղաղապահների և խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելու համար:

Եվ մի հարց էլ: Ինչո՞ւ Նիկոլը տվեց Շուշին: «Դավաճանություն» պատասխանը ապուշի պատասխանն է: Ուշադրություն դարձրեք Բանակը պարզապես դուրս բերվեց: Պարզապես Շուշին հանձնվեց հանուն Ալիևի վստահության Պուտինին, որը խայծ էր: Սա է Շուշիի հանձնելու իրական նպատակը: Եթե ​​Նիկոլը ապուշ լիներ, նա կշարունակեր կռվել:

Ինչո՞ւ տվեց Շուշին՝ իմանալով, որ իրեն կպատռեն, միայն այսպես ռուսները կարող էին հայտնվել Արցախում և միայն այս ճանապարհով: Կուտուզովը նույնպես հանձնեց Մոսկվան, բայց ստորագրեց խաղաղությունը Փարիզում: Մենք ժամանակավորապես տվեցինք Շուշին «մեկ ազգ, երկու գերեզման»: Հաղթանակը մերն է լինելու !!!

 

Եթե ​​ես ճիշտ եմ, Նիկոլի համար գլխավորը մինչև 15-ը դիմանալն է, եթե ճիշտ եմ, նա շախմատային հիանալի խաղ անցկացրեց: Մենք ավելի խելացի ենք, քան այս ադրբեջանական չաթլախները:

Թող տոնեն իրենց հաղթանակը ևս 2 օր: Երբ նրանք իմանան Շուշին հանձնելու իրական նպատակը, Իլհամը երկար չի ձգի, քանի որ իր ձեռքերով, ագահությունից ու ցուցամոլությունից, ռուսներին ներս թողեց իր տուն: Ռուսներն էլ երկար չեն ձգի, նրանց էլ ենք հեռացնելու։

Հ․Գ․Սպասենք կերևա Հ․Գ․ 2, Չանցած գրառումիցս մեկ օր, իրականացավ պայմաներից մեկը, չնայած ի եժու բիլօ պոնյատնօ, որ ՀՀ- ի և ԱՀ-ի օդը փակվելու էր։

ՀՀ ԶՈւ ՀՕՊ ուժերը ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերի հետ համատեղ պատսպարել են ՀՀ և Արցախի օդային տարածքը, այն թռիչքների համար փակ գոտի է, բացառություն են զինվորական և հայտագրված քաղաքացիական ավիացիան: 

Աղբյուր՝ http://infosarm.ru/archives/92190