Սուրենյանը հայտնել է, թե որքան կպահպանվի ամպամածությունն ու մառախուղը․ Ահա, թե երբ կտաքանա եղանակը:
Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում:
«Երևանում -10 է, բայց -20 աստիճանանին հավասար ցուրտ է, պատճառը բարձր հարաբերական խոնավությունն է»,-այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև ցածր ջերմային ֆոնը»,-գրել է Սուրենյանը:
Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։