Բնությունը շարունակում է իր սև կատակները Թուրքիայի Իզմիր քաղաքի հետ կամ վրա։ Դեռ անցյալ տարվա ավերիչ երկրաշարժից ուշքի չեկած, հիմա էլ Իզմիրը թաղվել է անձրևաջրերի մեջ։
Երեկվա հորդառատ անձրևների պատճառով քաղաքում խոշոր ջրհեղեղ է եղել։ Գրեթե բոլոր կոմունիկացիոն ենթակառուցվածքները պարալիզացվել են, իսկ վերգետնյա երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաները վերածվել են սուզանավերի։