ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման NBC գործակալության The Tonight Show հաղորդման ժամանակ հայտնել է, որ ժամանելու է Սանկտ- Պետերբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին հակառակ «սառը պատերազմի մտածելակերպի»: Արդյոք տեղի կունենա առանձին հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիւ հետ դեռևս անորոշ է մնում: Սպիտակ Տան ղեկավարը նաև նշել է, որ իրեն տխրեցրել է այն փաստը, որ Էդվարդ Սնոուդենը ՌԴ-ում ստացել է ժամանակավոր ապաստարան:

«Ինձ հիասթափեցրել է այդ որոշումը: Չէ որ չնայած մենք Ռուսաստանի հետ չունենք արտահանձման համաձայնագիր, մենք մշտապես ձգտել ենք գնալ Մոսկվայի ցանկություններով այն դեպքերում, երբ այնտեղ համարել են, որ մեր տարածքում թաքնվում է հանցագործ կամ ենթադրյալ հանցագործ»,- նշել է Օբաման:

Բացի դա Բարաք Օբաման իր զայրույթն է հայտնել գեյ շքերթների մասին ռուսական օրենքի վերաբերյալ` կոչ անելով չխախտել սեռական փոքրամասնությունների իրավունքների Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ: «Ես մտածում եմ, որ Ռուսաստանը հասկանում է, որ մենք և օլիմպիական խաղերին մասնակցող շատ երկրներ չենք հանդուրժի նույնասեռականների իրավունքների խախտում,- նշել է նա և ավելացրել,- Ես չեմ պատրաստվում հանդուրժողականություն ցուցաբերել այն երկրների նկատմամբ, որոնք ձգտում են ահաբեկել կամ վնաս հասցնել սեռական փոքրամասնություններին»:

Ինչ վերաբերվում է վերջերս Մերձավոր Արևելքում փակված ամերիկյան դեսպանատների փակմանը, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ «արմատական և բռնի ծայրահեղականություն կա դեռ այնտեղ»: