Արգենտինայի Ռոսարիո քաղաքի կենտրոնում բազմահարկ շենքում տեղի է ունեցել բնական գազի պայթյուն: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը պայթյունի արդյունքում առնվազն ութ մարդ է մահացել, իսկ 63-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, ընդ որում նրանցից երեքը գտնվում են կրիտիկական վիճակում:
Ինչպես նշում է գործակալությունը, ևս 19 մարդ անհետ կորած է համարվում;
Պայթյունի արդյունքում փլվել են շենքի առաջի և հետևի ճակատները, հրդեհ է բռնկվել: Տասնյակ բնակիչներ հայտնվել են փակված վիճակում և նրանց իջեցնում են հրշեջները: Հրդեհի մարման համար անհրաժեշտ է եղել երեք ժամ:
Ինչպես նշել են տեղի իշխանությունները պայթյունի պատճառ է հանդիսացել գազի հոսքը: