Lenta.ru-ն հետխորհրդային պետությունների մայրաքաղաքները շարքում ներկայացրել է նաև Երևանը :
Հայկական լեգենդները քաղաքի ծագումը կապում են Նոյ նահապետի հայտնվելու հետ (Երևաց),որը հայերը բացականչել են համաշխարհային ջրհեղեղից հետո Արարատ լեռան գագաթին Նոյ նահապետի տապանը տեսնելուց հետո: Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելքում գտնվող քաղաքը կառուցվել է Ք.Ա. VIII դարում: Նրա պատմությունը կապված է Էրեբունի ամրոցի հետ, որը կառուցվել է Ուրարտուի թագավոր Արգիշտի I-ի կողմից: Անցած դարերի ընթացքում քաղաքը բազմից ենթարկվել է օտար նվաճումների: 1828 թվականին ռուս-պարսկական պայմանագրից հետո այն մտել է Ռուսաստանի կայսրության կազմի մեջ, հետագայում դարձել է խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը, իսկ ԽՍՀՄ-ի տապալումից հետո անկախ Հայաստանի մայրաքաղաքը:
Խորհրդային Երևանի պատկերը, որը մինչ XX դարը եղել է սովորական գավառային քաղաք, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով անցկացված լայնածավալ վերակառուցման արդյունք է: Ներկայումս Երևանում ապրում է մեկ միլիոնից ավել բնակչություն: Ստանալով «ԽՍՀՄ կոնյակի մայրաքաղաք» ոչ պաշտոնական կեղծանունը` Երևանը մինչև հիմա հայտնի է իր կոնյկով: Երևանի խորհրդանիշը համարվում է առյուծը,որը պատկերված է նաև քաղաքի զինանշանի վրա: