2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ կայքը:

Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր:


Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը մաթեմատիկայից, 290-ը՝ ֆիզիկայից, 295-ը՝ ինֆորմատիկայից:

Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների: «Քվանտ» վարժարանի թիմն արժանացել է 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ թիմային հաշվարկում գրավելով առաջին տեղը, իսկ ֆիզմաթ դպրոցի մեկ թիմը նվաճել է 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ՝ արժանանալով պատվավոր մրցանակի: Ֆիզմաթ դպրոցի երկրորդ թիմն արժանացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալների:

Ոսկե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Արզումանյան Լորետա - 12-րդ դասարան, մաթեմատիկա

Մոսոյան Կարեն - 12-րդ դասարան, ֆիզիկա

Գյուլամիրյան Դավիթ - 12-րդ դասարան, ֆիզիկա

Աբելյան Ալեքսանդր - 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Խլղաթյան Արայի - 11-րդ դասարան, ինֆորմատիկա

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Բաբասյան Էրիկ - 12-րդ դասարան, մաթեմատիկա

Հովհաննիսյան Վահագն - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Ասատրյան Վահրամ - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Գյոլեցյան Արտաշես - 12-րդ դասարան, ֆիզիկա

Կոստանյան Էմիլ - 12-րդ դասարան, ինֆորմատիկա

Արծաթե մեդալների են արժանացել.

Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց՝

Կարապետյան Հայկ - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Կարագուլյան Մհեր - 12-րդ դասարան, մաթեմատիկա

Համբարձումյան Ռուբեն - 11-րդ դասարան, մաթեմատիկա

Չախոյան Հակոբ - 12-րդ դասարան, ֆիզիկա

Կարախանյան Ռուբեն - 12-րդ դասարան, ֆիզիկա

Բրոնզե մեդալների են արժանացել.

«Քվանտ» վարժարան՝

Պետրոսյան Համլետ - 10-րդ դասարան, մաթեմատիկա

Պարզյան Ռազմիկ - 10-րդ դասարան, մաթեմատիկա

Նշենք, որ արդեն 17 տարի շարունակ ՀՀ դպրոցների սաները մասնակցում են այդ օլիմպիադային: Շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին, նրանց ուսուցիչներին և խմբակներում նրանց հետ պարապող մասնագետներին: