«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «2008-ին ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի ակտիվիստ-ուսանող էի ու արդեն անդամակցում էի «Ժառանգություն» կուսակցությանը։ Սեպտեմբերին ԱԱԾ-ից երկու հոգի ԵՊՀ հատուկ բաժնի միջոցով դուրս եկան ինձ վրա, որ հավաքագրեն։
Դասական չեկիստական արտաքին ունեին. սև կոստյում, սպիտակ շապիկ, սև փողկապ ու սև ակնոցներ։ Շատ էպիկ էին։ Վստահ էին, որ դա «կրուտոյ» տեսք է։
Երկու անգամ հանդիպեցինք սրճարանում, սարսափելի անորակ գործ էին անում, բայց շատ համառ էին` հա՛մ շողոքորթում էին, հա՛մ էլ շատ թեթև սպառնում։ Մտածում էին, որ մի երկու կոմպլիմենտով ու հաշիվը փակելով պիտի գրավեին ինձ։ Վստահեցնում էին, որ համագործակցելով ավելի շատ հաջողություններ կունենամ գիտությունում։ Մերժվելուց հետ վերջին փաստարկն այն էր, որ անձամբ իրենց համար պրոբլեմ եմ ստեղծում. թե «բա ղեկավարությանը հիմա ի՞նչ ենք զեկուցելու»։ Ինձանից իրոք ջանքեր պահանջվեցին, որ մերժումս պնդեմ»։