«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, որը վստահեցնում է, որ պատերազմից հետո Գյումրիի, Շիրակի ու ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը գերիների հարցն է։
Պատերազմի ավարտից հետո Դուք շրջե՞լ եք Գյումրիում, զրուցել եք բնակիչների հետ, ի՞նչ դիրքորոշում ունեն իշխանության նկատմամբ:
Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որեւէ դեպքում որեւէ կերպ մեր քաղաքական թիմն ու վարչապետը չպետք է նահանջեն, եւ որեւէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում՝ կհամարեն, որ վարչապետը դավաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք եւ համակրանք ունի գործող իշխանությունը:
Անգամ պատերազմի նման ելքից հետո՞:
Պատերազմի ելքից հետո այսօր Գյումրին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր, դա գերիների հարցն է: Գերիների եւ անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդրադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերիներից 62-ը հենց Շիրակի մարզից են, եւ օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն:
Ադբբեջանն ահաբեկիչներ է որակել գերիներին եւ բանտարկել: Նրանց խոսքով՝ տղաները ոչ թե գերիներ են, այլ մարդիկ, որոնք պատերազմից հետո փորձել են պատերազմական գործողություններ իրականացնել: Ի՞նչ եք անում դուք այս ուղղությամբ:
Ես Ադրբեջանի որակումները չեմ ուզում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց եւ ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդյունքի չեն հասել, սակայն դրանք շարունակվում են նաեւ Ռուսաստանի կողմից:
Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենք ներկայացրել: Ինչո՞ւ:
Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում