Ռուսաստանում հայտնի ավտոմրցարշավորդ, հայազգի Ռոբերտ Պողոսյանը մահացել է խոշոր ավտովթարի արդյունքում:
Ռոստովի շրջանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են անցկյացնում բացահայտելու Կրասնիյ Սուլին գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառները: ՃՏՊ-ի արդյունքում մահացել է մեկ մարդ, մյուս ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Ռոստովի շրջանի ոստիկանության խոսքերով ավտովթարի արդյունքում մահացել է Ռոստով-նա- Դոնուի բնակիչ 28 ամյա Ռոբերտ Պողոսյանը, որը բազմիցս մասնակցել է և հաղթել տարբեր մրցանակներ ավտոմրցարշավի մրցումներում:
Ինչպես հաղորդում է Lifenews գործակալությունը նախանական տվյալների համաձայն ավտովթարի մեղավորը եղել է Daewoo Espero ավտոմեքենայի վարորդը: Հենց նա է դուրս եկել հնդիպակաց ճանպարհ և բախվել Լադա մակնիշի ավտոմեքենայի հոտ, որը վարել է Պողոսյանը: Ստացված վնասվածքներին հայտնի մարզիկը մահացել է տեղում մինչ` շտապ օգնության ժամանելը: Daewoo Espero-ի վարորդը ծանր վիճակում տեղափոխվել է Կրասնոսուլինսկի շրջան: