Մեղրիի տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում պատերազմի օրերին անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության փ/ծ կապիտան Արտյոմ Իգնատի Շահնազարյանը և ավագ հրշեջ փ/ծ ենթասպա Արամ Սերգեյի Նավասարդյանը տարբեր աստիճանների վիրավորում են ստացել:
Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այնուհետև նրանց տեղափոխել են Կապանի հիվանդանոց:
Ավելացնենք, որ փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները: