Լիլիթ Գևորգյանը գրել է. Հայաստանում շարունակվում է ներքաղաքական խառն ու անհանգիստ, երբեմն լարված իրավիճակը:
Ընդիմությունը պահանջում է իշխանությունների և մասնավորապես Փաշինյանի հեռացումը, իսկ իշխանությունն առաջարկում է արտահերթ ընտրություններ:
Ընդիմությունն ասում է, որ արտահերթի դեպքում Փաշինյանը պետք է հրաժարական տա, որպեսզի չլինեն լցոնումներ և իշխանական լծակների օգտագործում․ Փաշինյանն իր հերթին ասում է, որ իրենց քաղաքական թիմը երբևէ չի դիմել ընտրակեղծարարությունների:
Ինչևէ, փաստն այն է, որ կոնսենսուս ոչ մի կերպ չի ձևավովում, ու թերևս անհնար է պատկերացնել, որ ներկայիս իշխանական և ընդիմության դաշտի պաշտոնյաները, ներկայացուցիչները երբևէ կհամագործակցեն:
Ու մինչ Հայաստանում խառը իրավիճակներ են, ակտիվացել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:
Ըստ համացանցում շրջանառվող լուրերի, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է վերադառնալ Հայաստան ու նորից մտնել մեծ քաղաքականություն:
Տեղեկություն կա նաև, որ նրա թեկնածությունն ընդունելի է նաև իշխանությունների համար և կարող է հարմար ու անվտանգ թեկնածու լինել:
Հիշեցնենք, որ նա, դեռևս 2018-ին պատրաստվում էր ստանձնել երկրի ղկավարի պաշտոնը, սակայն, Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ ղեկավար դառնալու ցանկությունը զրկեց Կարապետյանին այդ հեռանկարից:
Դրանից հետո, նրա ճանապարհը փակեց Նիկոլ Փաշինյանն ու Կարապետյանը ստիպված եղավ հեռանալու Հայաստանից:
Եթե ամեն բան այդ սցենարով գնա, ապա ԱԺ-ն կցրվի ու վարչապետ կդառնա Կարեն Կարապետյանը:Կարապետյանը որոշել է սեփական թիմը ձևավորել, որը կլինի զերծ նախկին իշխանություններից և իր անկախությամբ կաշկանդված չի լինի:
Նշվում է նաև, որ Կարապետյանը մոտ օրերը կժամանի Երևան՝ անձամբ զբաղվելու նոր ձևավորվող թիմով:
Ինչևէ, սպասենք հետագա զարգացումների:
Իր էջում գրել է Լիլիթ Գևորգյանը: