ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ չպատասխանեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղին արդյոք վտանգ սպառնում է։ Բնակիչներից ահազանգ կա, որ գյուղը հանձնվելու է ադրբեջանական կողմին։


Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չպատասխանեց, այլեւ ընկավ «այլ տարածքներ». «Օրինակ՝ նույն ձեր ասած Տավուշի կամ Վայոց Ձորի, Արարատի մարզերում կան հայկական տարածքներ, որոնք մինչև այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Կամ նույն Արծվաշենի հարցը: Ինչո՞ւ այդ հարցերը չեք բարձրացնում»։


Վարչապետն օգնությո՞ւն է ակնկալում քաղաքական ուժերից՝ այս հարցերը բարձրացնելու համար, քանի որ ինքը չի կարող: Գուցե չպատասխանեց հարցին, որովհետեւ չգիտե՞ էլ ինչ է հանձնվելու Բաքվին: Կամ էլ գիտե, եւ իր պայմանավորվածությունները չի բարձրաձայնում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք «տարածքային փոխանակումների» մասին խոսում էին ներքին կարգով: Օրինակ, ասվում էր, որ «ադրբեջանական անկլավ» Քյարքի-Տիգրանաշենը փոխանակվել է հայկական անկլավ Արծվաշենի հետ: Նման կերպ, ասվում էր, որ Շահումյանի շրջանը հանձնվել է Շուշիի դիմաց, Գետաշենը՝ Նյուվադիի (Նռնաձոր) դիմաց, եւ այլն:

Հիմա ո՞ւր են Գետաշենն ու Շահումյանը: Փոխարենը, «սահմանների տեղորոշումը» ենթադրում է Բաքվի պահանջների կատարում, եւ կոնկրետ Տիգրանաշենի խնդիրը կապված է Սյունիքի ռուս-թուրքական պրոտեկտորատի ծրագրի հետ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ վրա ռուս-թուրքական վերահսկողությունից հետո Երասխից Արցախ եւ Սյունիք միակ մայրուղու այդ հատվածի վերահսկողության սահմանմամբ: Ռուսներն այնտեղ կարծես թե արդեն ուղեկալ են տեղադրել, այդտեղ է խոցվել ռուսական ուղղաթիռը, որն ուղեկցում էր «խաղաղապահների» շարասյունը դեպի Արցախ:

Իր հերթին, «Մեղրիի միջանցքի» խնդիրը որոշակիորեն արդեն հստակեցվում է, Նյուվադի-Նռնաձորի հանդեպ պահանջների մասով: Հայտարարվել է, որ այդ միջանցքը հսկելու են ՌԴ ԱԴԾ ուժերը, ինչն արդեն ենթադրում է Հայաստանի հարավի օտարումը: Թուրքերը դրա դիմաց ակնկալում են «սանիտարական կարդոն»՝ վերաբնակեցված թուրքերով:

Արդյոք սրա հետ են կապված Նախիջեւանով Իրան մեկնելու մասին իշխանավորների 

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/01/21/615514/