2012թ հունվարից ՀՀ-ում առաջին անգամ ներդրվեց սոցիալական փաթեթ, ինչը հնարավորություն ընձեռեց շուրջ 120 հազար աշխատակիցների (քաղաքացիական և պետական ծառայողներ, պետական պաշտոններ զբաղեցնող անձինք, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողներ) եւ նրանց անմիջական ընտանիքի անդամներին անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասարաչափ օգտվել մի խումբ սոցիալական ծառայություններից՝
• առողջության ապահովագրություն,
• հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
• ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար,
• հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքներում:
ՀՀ կառավարության որոշմամբ այս տարվանից ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է շուրջ 30 000-ով: 2013 թվականից սոցիալական փաթեթ հատկացվում է նաև շահառու մարմինների տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցներին, Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակազմի և նրան ենթակա ՊՈԱԿ-ների հաստիքացուցակներում ընդգրկված աշխատակիցներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող <<ԽՍՀՄ>> և ՀՀ <<ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ>> պատվավոր կոչմանն արժանացած անձանց, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատողներին` բացառությամբ ղեկավար աշխատակազմի (տնօրեն, տնօրենի տեղակալներ):
Նշենք, որ իրական շահառուների շրջանակն ավելի մեծ է, քանի որ փաթեթով նախատեսված որոշակի ծառայություններից հնարավորություն ունեն օգտվել նաև նրանց անմիջական ընտանիքի անդամները՝ ամուսինը և մինչև 27 տարեկան նրանց հետ բնակվող զավակները:
Յուրաքանչյուր աշխատակցին սոցիալական փաթեթով նախատեսված գումարը կազմում է ամսական 11 հազար դրամ, որը տարեկան կտրվածքով հավասար է 2012 թվականին տրամադրված սոցիալական փաթեթի գումարին (132,000 ՀՀ դրամ):
Ինչպես նախկինում, այս տարի նույնպես առողջության ապահովագրության ծառայության համար սահմանված է բազային ծածկույթ 52 000 դրամի չափով: Ի դեպ նշենք, որ ընդլայնվել է բազային փաթեթի մեջ ներառված հատուցվող դեպքերի շրջանակը, այդ թվում՝ սրտի հետ կապված առավել ծավալուն դեպքերի փոխհատուցումը (դեղապատ ստենտի, սրտի ռիթմը կարգավորող սարքերի, փականների պրոթեզների փոխհատուցում), ուռուցքաբանության ժամանակ կիրառվող վիրահատական բուժումը և սահմանափակ քանակությամբ ճառագայթային բուժումը և այլն:
Առողջության ապահովագրության ծառայությունը պարտադիր չէ զինվորականների, հաշմանդամների, աղքատության (ընտանեկան) նպաստի համակարգում ընդգրկված 36.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների համար:
Փոփոխություններ են կատարվել նաև Սոցիալական փաթեթի հատկացման գործընթացում: Այս տարի փաթեթը հատկացվելու է առևտրային բանկերի միջոցով, այսինքն` սոցիալական փաթեթի գումարը փոխանցվելու է աշխատողի հատուկ այդ նպատակով բացված սոցիալական փաթեթի հաշվին, որտեղից կարող են փոխանցումներ կատարվել միայն սոցփաթեթի նախանշված ուղղություններով:
Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարվանից Սոցիալական փաթեթի գումարները կրում են կուտակային բնույթ: Սոցիալական փաթեթի գումարների կուտակված միջոցների վրա բանկերի կողմից առաջարկվում են նաև տոկոսադրույքներ: